News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,7% անկում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանիպմանն ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հրանտ Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով՝ դրան զուգահեռ անկում ունեցել ենք շինարարության ոլորտում, որը պարետի որոշմամբ երկու ամիս շարունակ արգելված գործունեության տեսակ էր։ Անկում է գրանցվել առևտրի շրջանառության ոլորտում՝ 11, 9 %։ ։

«Չնայած, արձանագրված անկմանը, աճ ունենք արդյունաբերության ոլորտում՝ 1, 5 %, որը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի աճով՝ շուրջ 24, 3 %: Աճ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում՝ 1, 7%, որը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ, ինչպես նաև ձվի և թռչնամսի արտադրության ծավալների աճով»,- ասաց Հրանտ Մարգարյանը։

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտը՝ տուրիզմը, ունի 59, 6 %-ի կրճատում։ Ըստ փորձագետի՝ կրճատումը պայմանավորված է երկրորդ եռամսյակի ընթացքում ներգնա տուրիզմի բացակայությամբ։

«Չեկած զբոսաշրջիկների, նրանց կողմից չգնված և չօգտագործված ծառայությունների պատճառով Հայաստան չի մտել 315 մլն դոլարի չափով գումար, որը նախորդ տարվա ընթացքում եղել էր»,- ընդգծեց նա։

Անդրադառանալով Կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված միջոցառումներին՝ Հրանտ Մարգարյանը նշում է, որ դրանց ամենամեծ խնդիրն այն էր, որ դրանք հասցեական  չէին։

«Օրինակ, երկրորդ միջոցառումը, որն ամենամեծ թվով հայտերն էր ստացել՝ 46 000-ից ավելի հայտ, դրանցից բավարարվել է ընդամենը 40 %-ը»,- ասաց նա։

Հրանտ Մարգարյանի խոսքով, օրինակ, տուրիզմի և շինարարության ոլորտներին, որոնք շատ են տուժել, կարելի էր հարկային արտոնություն տալ, սակայն Կառավարությունը այդ քայլին չգնաց։

«Լավ օրից չէ, եթե ինչ-որ մարդ չունի բարվոք վարկային պատմություն, այսօր նա դուրս է մնացել օժանդակության ծրագրերից, միգուցե կարելի էր ավելի համատարած բնույթի միջոցառում կատարել տնտեսական հետևանքների չեզոքացման համար, բայց, իհարկե, դա չպետք է վերաբերի  խոշոր բիզնեսին, կամ նրանց, որոնք այս ընթացքում չեն տուժել։ Օրինակ՝ հիդրոէլեկտրոկայանները, որոնք ստաբիլ աշխատել են, որևէ օժանդակության կարիք չունեին, լուրեր տարածվեցին, որ եղել են դեպքեր՝ նրանք այս ծրագրերում ներառվել են,  մինչդեռ նրանք աջակցության կարիք չունեին»,- ընդգծեց Հրանտ Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ