News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարք Ստեփանակերտ չի հասել։ Նրա այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում տարբեր հայտարարություններ սկսեցին հնչել եւ շատերը մեջբերեցին 2016 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որով նա նշել էր, թե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք էր նկատվել։ Այն ժամանակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ  անօդաչու սարքը, որ թռել է Ստեփանակերտի երկնքում հենց Մինսկի խմբի և ԼՂ նախագահ Բակո Սահակյանի բանակցությունների ժամանակ, ոչնչացվել է։

Այսօր ArmLur.am-ը  զրուցել է Դավիթ Բաբայանի հետ, որը այժմ զբաղեցնում է Արցախի գործող նախագահի խորհրդականի պաշտոնը՝ արտաքին գծով:

-Պարոն Բաբայան, այսօր Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո շատերը մեջբերեցին Ձեր գրառումը, որն արել էիք 2016 թվականի ապրիլի 8-ին՝ ասելով, թե անօդաչու թռչող սարք է նկատվել: ՀՀ երրորդ նախագահի և Ձեր խոսքերի միջև հակասություն է առկա՞:

-Ես ասեմ հետեւյալը. ես չեմ ուզում միջամտել կամ կողմ, դեմ արտահայտվել, ասել՝ ով է սխալ կամ ով է ճիշտ: Ես կխոսեմ պարզապես փաստերի մասին: Համանախագահներն այցելել էին Արցախ, նրանց հանդիպումից հետո մենք միասին դուրս ենք եկել եւ նրանք տվել են կարճ ճեպազրույց եւ ներկա են եղել 15 ու ավել լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այդ պահին անօդաչու թռչող սարքն իսկապես եկել է Ստեփանակերտ, մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են այն: Բայց համանախագահներն այցելել են Արցախ, եթե չեմ սխալվում ապրիլի 7-ին կամ 8-ին: Իսկ ապրիլյան պատերազմն ավարտվել է, այսինքն զինադադարը պաշտոնապես հաստատվել է ապրիլի 5-ին:

-Այսինքն, մինչեւ ապրիլի 5-ը Դուք անօդաչու թռչող սարք չե՞ք նկատել:

-Խոցվել են տարբեր անօդաչու թռչող սարքեր՝ սահմանի տարբեր վայրերում, բայց ես հստակ չգիտեմ: Բայց համանախագահներինը հստակ ասում եմ ՝ եղել է ապրիլի 8-ին կամ 7-ին, եւ մենք նույնիսկ ցույց տվեցինք, որ անգամ այս պարագայում Արդբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը: Դա կոնկրետ եղել է զինադադարի հաստատումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ