News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ավտոերթով երևան շարժվելիս «Լիդիանի» պահնորդները ճամփեզրին կայանած մեր մեքենաները ձեռքով հանել, շպրտել են՝ հրահրելով բախում պոստում կանգնած մեր  քաղաքացիների հետ: Այս մասին այսօր՝օգոստոսի 20-ին, Երևանում կայացած՝ Ամուլսարի պահպանության քայլերթի ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա նշեց, որ անգամ հարվածել են բնակիչներից մի քանիսին և այս պահին  մեծ թվով բնակիչներ են հավաքվել այնտեղ:

«Նրանք նախատեսել էին, որ մենք դրանից հետո պետք է վերադառնայինք Ջերմուկ և Երևանում ակցիա չիրականացնեինք, բայց իրենք սխալ են հաշվարկել, քանի որ Ջերմուկում շատ  մարդիկ կան կանգնած Ամուլսարի համար:

Ես չեմ էլ ուզում պատկերացնել՝ եթե մենք ավտոերթով հետ գնանք ու տեսնենք սադրանք, ինչպիսի բախում է լինելու»,-ասաց նա և  կառավարությանն ու պատկան մարմիններին հորդորեց, որ մինչև բնակչության վերադառնալը միջոցներ ձեռնարկեն այդ  սադրանքը վերացնելու համար. «Եթե նրանց նպատակն այն չէ, որ Ամուլսարում նորից բախումներ լինեն, ուրեմն շատ հանգիստ այդ ամեն ինչը  թող վերացնեն»,- ընդգծեց Ջերմուկի բնակիչ  Շիրակ Բունիաթյանը:

Նա նշեց, որ այսօրվա երթը կլինի սկիզբը՝ խաղաղ անհնազանդությունների.«Եթե մենք այսօր Ջերմուկից Երևան եկել ենք մոտ 6 ժամում և միջպետական ճանապարհը գրեթե 6 ժամ անանցանելի է եղել, մյուս անգամ կարող ենք գալ 12 ժամում, խաղաղ ակցիայի հնարքներին լավ ենք տիրապետում, այսօրվա կառավարության անդամներից այդ ամենը լավ սովորել ենք, իրար հետ էլ արել ենք դրանք»,- ասաց Բունիաթյանը:

Հիշեցնենք, որ երեւանցի բնապահպանները Օպերայի հարակից տարածքւմ բողոքի ակցիա էին իրականացնում, նրանց միացան նաեւ Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչները՝ ավտոերթով, ապա բոլորը միասին շարժվեցին նախ դեպ կառավարություն, հետո՝ Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ էլ ակցիան ավարտվեց։

Տպել
Ամենաշատ