News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ մարդիկ շարունակում են մոտենալ հրապարակին։ Փողոցներում տրանսպորտի երթեւեկությունը կանգնեցվել է։

Մինսկի կենտրոնում ուժայինները կոչ են անում ակցիայի մասնակիցներին ցրվել եւ չխախտել զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության պահանջները։ Ուժայինները կոչ են անում նաեւ կհրահրել բռնություն։ «Պահանջները չկատարելու դեպքում դուք կենթարկվեք համապատասխան պատասխանատվության»,-հնչում է իրավապահների բարձրախոսերից։

Սակայն մարդիկ չեն հեռանում հրապարակից, իսկ ակցիայի մասնակիցների թիվն աճում է։ Նրանք հավաքվում են հրապարակի կենտրոնական մասում՝ չմոտենալով Կառավարության շենքին։ Իրավիճակը խաղաղ է։

Հրապարակին կից տարածքում կենտրոնացած են իրավապահ մարմինները, հերթապահում են շտապ օգնության մեքենաները։ Կանգնած են տասնյակ մեքենաներ ներքին զորքերի անձնակազմին տեղափոխելու համար, որոնց վրա տեղադրված են պետական դրոշներ։ Հավելյալ հատուկ տեխնիկա, զինվորական մեքենաներ են մուտք գործել Մինսկի կենտրոն։

Հրապարակին կից Անկախության պողոտայի տարածքում սրճարաններն ու խանութները դեռեւս բաց են, սակայն դրանց աշխատակիցները նշում են, որ պատրաստ են փակվել ցանկացած պահին։ Մետրոյի կենտրոնական կայարանները փակ են, այդ կայարաններում գնացքները երթեւեկում են առանց կանգառ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ