News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Կալիֆոռնիայում մթերային խանութի հաճախորդ Ադինա Բայդուն նկարել է պահը, երբ արջը ներխուժում է մթերային խանութ եւ դուրս գալիս չիփսերի փաթեթով, հաղորդում է UPI-ն։

Կինը պատմել է, որ դուրս էր գալիս Կինգս Բիչում խանութից, երբ սարսափել է՝ տեսնելով արջին։

Նախ կինը տեսանկարահանել է պահը, երբ արջը ուտում է ինչ-որ աղբ փողոցում։

Այնուհետեւ նա տարել է իր գնած մթերքը դեպի ավտոմեքենան եւ վերադարձել որոշ ժամանակ անց։

Այդ անգամ նա նկարել է պահը, երբ արջը դուրս է եկել խանութից՝ բերանում չիփսեր։

Կինը հրապարակել է տեսանյութը Համացանցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ