News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ոսկի արդյունահանող Տառնագուլա քաղաքից ոչ հեռու գանձեր որոնողները գտել են ոսկու երկու հսկա բնակտոր, հայտնում է 7 News-ը։

Բրենթ Շենոնը եւ Իթան Վեսթը հայտնաբերել են 3,5 կգ քաշով երկու բնակտոր։ Փորձագետները նրանց պեղած գանձը գնահատում են 350 հազար ավստրալական դոլար։ Եթե տղամարդկանց հաջողվի բնակտորները վաճառել հավաքորդի, ապա նրանց շահույթը կարող է 30 տոկոսով աճել։

Վերջին 4 տարում Իթանը մեծ թվով ոսկու բնակտրոներ է գտել։ Նրա խոսքով, սակայն, այս գտածոն առավել արժեքավորներից մեկն է։ «Հոյակապ է մեկ օրում միանգամից ոսկու երկու կտոր գտնելը։ Բայց ընդհանրապես ես անչափ հաջողակ եմ,- պարծեցել է գանձ որոնողը։ - Ինչ վերաբերում է ոսկու մանր կտորներին, իմ հաշվարկում դրանք հազարավոր են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ