News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս պայքարը մեր երեխաների համար է եւ մենք ոչ մի բանի առաջ չենք կանգնելու: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը: Նշենք, որ նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Թույլ չենք տալու, որ պղծեն մեր դպրոցները, որ կպնեն մեր դպրոցներին, մեր երեխաներին, թույլ չենք տալու, որ Հայոց եկեղեցու պատմությունը հանեն դպրոցներից, որպեսզի երեխաներին պարտադրեն դիմակ: Ռեժիմը խուճապի մեջ է»,-ասաց նա:

Ցուցարարները վարկարկում էին՝ ««Արայիկ հեռացիր»:

«Մենք դուրս ենք եկել վճռական պայքարի, մեր մոտակա ծրագիրն այն է, որ պետք է իրազեկման ակցիաներ իրականացնենք և օգոստոսի 28-ին բոլորս պետք է այստեղ լինենք: Կրկնում եմ՝ սա քաղաքական պայքար չէ, ինչքան էլ, որ փորձում են ասել՝ մեր մեջքին որևէ քաղաքական ուժ է կանգնած, կասեմ, որ դա սուտ է: Նրանք խաղում են ժողովրդի զգացմունքների հետ և քանդում են այս երկիրը, մեր ազգայինը»,- ասաց նա:

Ինչ-որ պահի ոստիկանները սկսեցինբերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Չալախլյանը լրագրողներին ասաց, որ այդպիսի խղճուկ քայլերի պատճառով նրանք իրենց պահանջից հետ չեն կանգնի:

Նշենք, որ Ոստիկանության ծառայողները արձանագրություն կազմեցին տեղի ունեցածի վերաբերյալ՝ շեշտելով, որ արտակարգ դրության ընթացքում հավաքներն արգելված են և պետք է սոցիալական հեռավորություն պահպանել:

«Այստեղ չկան բարեփոխումներ, սրանք «չարեփոխումներ» են, և մենք թույլ չենք տա, որ նրանք իրենց մտածածը «պասերով» կյանքի կոչեն»,- նշեց նա և հավելեց, որ եթե թերություններ կան դասագրքերում, ապա պետք է քննարկում անցկացնեն մասնագետների հետ և ոչ թե անմիջապես հեռացնեն առարկան դպրոցից, ինչպես օրինակ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան:

Ոստիկաներն այսօր այստեղ են, որպեսզի ճնշեն ժողովրդի կամքը, չվախենաք, սիրելի քաղաքացիներ, ամեն մեկիդ համար մինչև վերջ պայքարող եմ, ամեն մեկիդ համար բոլորս մինչև վերջ կանգնող ենք: Մենք չպետք է թույլ տանք, որ Լանզարոտեի կոնվենցիան մտնի մեր կրթական համակարգ: Մենք կրկին գալու ենք նախարարության դիմաց ու Հարությունյանին ցույց ենք տալու այն աղբամանը, որը հատուկ իր համար է և եթե չենթարկվի ժողովրդի պահանջին, նա ֆիզիկապես է հայտնվելու այդտեղ»,- շեշտեց Չախալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ