News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երեկ՝ օգոստոսի 23-ին, Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախման պատճառն ադրբեջանցիների կողմից իրենց ոչխարները հայկական տարածք մտցնելն է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը։

Նա նշեց, որ այդպիսի խնդիր ադրբեջանցիների եւ հայերի միջեւ երկար տարիներ եղել է. «Դեռեւս Սովետական միության շրջանից ադրբեջանաբնակ տարածքներից ոչխարներին արածեցնելու համար բերում էին մեր տարածքները։ Երկար տարիներ բերում էին ու վեճ է առաջացել այդ հողի վրա։ Նրանք որպես կանոն անցնում են մեր սահմանները։ Հիմա ոստիկանություն են վեճի մասնակիցները. տեղի են ունենում պարզաբանումներ։ Երբեմն լարվածություն լինում էր, բայց նման վեճ առաջին անգամ էր»։

Նշենք, որ Ոստիկանության մոտ հավաքվել են հայեր, որոնք պահանջել են ազատ արձակել 3 ձերբակալվածներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ