News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժած 41-ամյա տղամարդը մարմնի ամբողջ մակերեսի այրվածք ունի. գտնվում է արհեստական շնչառության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առաջին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը (ֆոտոռեպորտաժ

«Ժամը 07։30-ից սկսած երկու հիվանդ է ընդունվել հիվանդանոց. 1949 թվականի ծնված կին է առաջինը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հետազոտվել է ամբողջ ծավալով։ Ունի անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ»,- ասաց նա։

Երկրորդ հիվանդի մասին ԲԿ տնօրենը նշեց, որ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր.

«Երկրորդ հիվանդը, 1979 թվականի ծնված տղամարդը տեղափոխվել է մոտ 08։15-ի սահմաններում։ Ունի մարմնի ամբողջ մակերեսի այրվածք, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա գտնվում է արհեստական շնչառության տակ, վերակենդանացման բաժանմունքում է։ Զուգահեռ ունի մարմնի գոտկային հատվածի մաշկի տակ օտար մարմին, որը եղել է պայթյունի հետեւանքով։ Հիվանդը պատրաստվում է վիրաբուժական միջամտության»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ