News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պատմել է կրկնակի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում իր գործողությունների մասին: Նա հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որի ժամանակ պատմել է Բելառուսում իրավիճակի հարցով իր տեսլականի մասին:

Նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում առաջին հերթին ազատ կարձակի քաղբանտարկյալներին:

«Ես ազատ կարձակեմ բոլոր քաղբանտարկյալներին: Ազատ կարձակվեն Վիկտոր Բաբարիկոն, Սերգեյ Տիխանովսկին: Իմ թիմը կօգնի պահպանել երկրում կայունությունը: Նոր արդար ընտրություններ կլինեն»,ասել է նա:

Տիխանովսկայան նշել է, որ այժմ բանտում են Բելառուսի նախագահի ուժեղ թեկնածուները՝ Տիխանովսկին, Բաբարիկոն, Ցեպկալոն:

«Այսինքն արդեն մարդկանց բռնում են եւ վախեցնում, ընդ որում, հենց քարոզարշավի ժամանակ»,-նշել է նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ