News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ հյուսիսկորեացի հաքերները միլիոնավոր դոլարներ են գողացել վիրտուալ արժույթի հաշիվներից, հաղորդում է AP-ը:

Բողոքը, որը ներկայացվել է Վաշինգտոնի դաշնային դատարանին, պահանջում է առգրավվել 280 հաշիվ վիրտուալ արժույթում: Դա տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ նախարարության պաշտոնյաները Հյուսիսային Կորեայից հաքերներին մեղադրել են գրեթե 250 մլն դոլարի չափով վիրտուալ արժույթ գողանալու մեջ: Բացի այդ, 2 չինացի հաքերներ մեղադրվել են ավելի քան 100 մլն դոլար յուրացնելու մեջ:

Գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Բրայան Ռեբիթը հայտարարել է, որ գործը «բացահայտում է կապերը Հյուսիսային Կորեայի կիբեռհաքերների և կրիպտոարժույթները յուրացնելու հարցով չինական ցանցի միջեւ»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ