News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արցախում հանդիսավոր պայմաններում կայացավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը:

Ելույթով հանդես եկավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դեռեւս ԱՀ նախագահական ընտրությունների օրն այցելել է Արթուր Մկրտչյանի շիրիմին եւ խոստացել ընտրվելու դեպքում անել առավելագույնը՝ վերջինիս  կիսատ թողած գործը շարունակելու եւ վեհ գաղափարները կյանքի կոչելու համար:

«Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների հիշատակի առջեւ: Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով պետության կառուցման եւ պաշտպանության առաջնագծում՝ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը»,-ասաց նա:

Արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ եւ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ