News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի երկնքում ոչ թե մեկ այլ բազմաթիվ թռչող ԱԹՍ-ներ են եղել, որոնցից մեկը հաջողվել է խոցել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր աղմուկ բարձրացրած հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր:

«Մի հատ չէր, որ խփել ենք, վերացել է. այստեղ շատերը կհաստատեն, որ տեսել են բազմաթիվ ԱԹՍ-ներ: Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ, թե ինչով էր պաշտպանված, ինչն էր աշխատում կամ չէր աշխատում: Բավարարվենք այսքանով»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունների օրոք բանակցությունների սեղանին դրված է եղել շրջանների վերադարձի հարցը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Դա միայն Սամվել Բաբայանը չի ասել, մենք գիտենք, թե ինչ է  քննարկվել Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Մադրիդյան սկզբունքներում կար հստակ երկու առաջարկություն, մի տարբերակը 5 շրջանի վերադարձ, այնուհետեւ կարգավիճակի քննարկում, մյուս տարբերակը կարծես թե 7 շրջանի վերադարձ, ինչ-որ միջանցք, ապա Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Բայց ճանաչում, թե ոչ ճանաչում, ինձ համար կարեւոր չէ, կարեւորը մեր անվտանգությունն է: Իսկ նման պարագայում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դառնում:

Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որեւէ տարբերակ, որը կարոող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք քննարկել ենք  ՀՀ իշխանությունների հետ, մենք ունենք մեր դիրքորոշումը, մեր պատկերացումները: Նախկինում ավելի շատ խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո անվտանգության մասին: Հիմա ոչ, գլխավորը անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, անկախ նրանից, թե ճանաչման ինչ աստիճան ենք ունենալու, դա նշանակում է Արցախի վերջ: Մենք գիտենք, թե  մեր թշնամին ով է: Մեր թշնամու համար որեւէ միջազգային նորմ ու կանոն գոյություն չունի»:

Նա ընդգծեց, որ այդտեղ որեւէ գաղտնիք չկա, դրա մասին հարցազրույցներում նշել է նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն փառք Աստծո, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ