News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Եթեուզում ենք զարգանալ, ապա պետք է մրցունակ լինենք, առաջին հերթին, ռուսական շուկայում: Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ տնտեսությունը կարող է ինքնուրույն զարգանալ:

«Չեմ կարծում, թե կա երկիր, որը կարող է ինքնուրույն զարգանալ գլոբալ աշխարհում: Կարող է գոյություն ունենալ, բայց ոչ՝ զարգանալ կամ անվտանգ զգալ: Ընդհանրապես, Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձին թեմա է, եւ կարծում եմ, որ դա կարելի էր քննարկել ավելի լայն համատեքստում: Այն, ինչ ասում եք, ակնհայտ է…Հնարավո՞ր է ինքնաբավ լինել այս շուկայով: Իհարկե, ոչ, անհնար է: Ռուսական շուկա մուտք գործելուն դրդել են մեր տնտեսության ճյուղերը: Եթե ուզում ենք զարգանալ, ապա պետք է մրցունակ լինենք, առաջին հերթին, ռուսական շուկայում, Եվրոպայում ավելի դժվար է: Ես այդ ամենի միջով անցել եմ, եւ գիտեմ, որ դժվար է: Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ինչ-որտեղ ինչ-որ մեկի սպասում է իր ապրանքներով: Ավելի ճիշտ, բոլորն ուզում են լինել ինչ-որ մեկի մոտ իրենց ապրանքներով, դա նորմալ տրամաբանություն է»,-նշել է Քոչարյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ