News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռուսաստան մեկնել ցանկացողներն այսօր՝ սեպտեմբերի 4-ին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց:

Ակցիայի մասնակիցներից մի կին ասաց. «Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ վերադառնալ: Խնդրում ենք նախարարներին, որոնք իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն, մենք գնանք հասնենք մեր ընտանիքներին: Արդեն 10 ամիս է այստեղ ենք: Ես թոշակառու եմ, 35 հազար դրամ եմ ստանում, ինչպե՞ս ապրեմ դրանով: Ես այնտեղ աշխատում եմ: Էստեղ տուն չունենք, վարձով եմ ապրում, իսկ վարձը 100-120 հազար դրամ է: Այստեղ մարդիկ կան, որ կնոջն ու երեխաները թողել է Ռուսաստանում, հիմա չի կարողանում միանա: Կարելի/ է ընտանիքները բաժանել կորոնավիրուսի պատճառով»,-ասաց նա:

Հարցին, թե որն է իրենց ակնկալիքը, կինը պատասխանեց, որ ԱԳ նախարարը, պարետը թող զբաղվեն իրենց հարցով եւ լուծում տան. «Այս դժվարին պահին իրենք մեր կողքին պետք է լինեն: Եթե այդքան մտածում էին մեր մասին, թող թոշակառուներին լրացուցիչ փող տային: Այս ողորմելի թոշակով սկի տան վարձ չենք կարողանում տալ»:

Մեկ այլ ցուցարար էլ նշեց. «Ընտանիքս, ամուսինս Ռուսաստանում են, ես այստեղ տուն չունեմ, եղբորս ընտանիքում յոլա եմ գնում: Ապրելու հնարավորություն չեմ տեսնում այստեղ: Թող մի բան անեն մեզ ճանապարհեն, թեկուզ ավտոբուսներով: Մարտի 10-ից էստեղ եմ: Ես Ռուսաստանում ջերմոցում եմ աշխատել, էստեղ աշխատանք չեմ կարող գտնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ