News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Դուք մի փաստարկ եք բերում, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝  արձագանքելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հիմնավորումներին՝ կապված Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցի հետ։

Նշենք, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

«Այսինքն, ձեր կարծիքով եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկ չգա մեր մոտ: Ձեր կարծիքով այս մակարդակի՞ են որոշումները կայացվում պետական կառավարման ապարատներում տարբեր երկրներում, չէ, այդպես չի, սիրելիներս»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով, եթե մի երկրից մուտքը կամ ելքը արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչն այն է, թե ինչպիսի հակահամաճարակային վիճակ է այդ երկրում, օրինակ, օրական քանի վարակակիր է գրանցվում: «Եթե դուք հետաքրքրված եք, որ հնարավորինս արագ բացվեն սահմանները, ապա պետք է հետաքրքրված լինեք, որ հնարավորինս արագ վարակման ցուցանիշները շարունակեն իջնել: Իսկ դրա համար անհրաժեշտ են այն միջոցառումները, որոնք իրականացվում են:

 Ես ձեզ խնդրում եմ, մի կառուցեք ձեր փաստարկները այս մակարդակի բաների վրա: Թե չէ, հա, կարանք «կարանտին» բառը փոխարինենք «հրաշք» բառով, ձեր կարծիքով բա՞ն է փոխվելու»,-ասաց նա:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ էին հայտնել նախագծի ընդունման հարցում, ըստ նրանց՝ նախագիծը պարունակում է հակասահմանադրական դրույթներ, և կարանտին բառը մտահոգիչ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ