News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների տուն Երեւանը, վերահաստատելով նշված հայտարարությամբ ներկայացված պահանջները, կրկին դատապարտում է Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց նկատմամբ բռնության կիրառումն ու ոտնձգությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների տուն Երեւանը։

«2020 թ․ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը «Լիդիան Արմենիա» մասնավոր հանքարյունաբերական ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի մոտ պահպանություն իրականացնող անձանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։ Ըստ Բունիաթյանի՝ քաղաքացիները դաժան ծեծի են ենթարկվել, իսկ նրանցից ոմանք լուրջ վնասվածնքներով դիմել են հիվանդանոց։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր միջադեպի առնչությամբ։

Ամուլսարի պահապանների ու ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների միջեւ հերթական միջադեպը տեղի էր ունեցել 2020 թ․ օգոստոսի 5-ին, որի պատճառը միջադեպի նախորդ օրը Ամուլսարի պահապանների տնակների ապամոնտաժում-հեռացումն էր ու փոխարենը՝ ընկերության տնակների տեղադրումը։ Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների տուն Երեւանը 07.08.2020 թ․ հանդես եկավ բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները դադարեցնելու պահանջով։

Մարդու իրավունքների տուն Երեւանը, վերահաստատելով նշված հայտարարությամբ ներկայացված պահանջները, կրկին դատապարտում է Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց նկատմամբ բռնության կիրառումն ու ոտնձգությունները՝ ՀՀ ոստիկանությանը կոչ անելով․ իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ