News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Classicmobilia դիլերային ընկերությունը վաճառքի է հանել եզակի Aston Martin Jet 2+2-ը՝ շութինգ-բրեյք թափքով։ Ավտոմեքենան Aston Martin Rapide սեդանի հատուկ տարբերակն է, որը իտալական Bertone ատելյեի կողմից մեկ օրինակով է թողարկվել՝ 2013 թվականին Ժնեւի ավտոսրահում ցուցադրելու համար, հայտնում է «Մոտորը»։ 

Իտալացիները հատուկ տարբերակը նվիրել են բրիտանական մակնիշի հետ համագործակցության 60-ամյակին։ Վերափոխման ընթացքում ամբողջությամբ փոխվել է թափքի հետեւի հատվածը։ Կարբոնից եւ ալյումինից պատրաստված հետեւամասի ձեւավորումը շարժման զգացողություն է առաջացնում նույնիսկ այն ժամանակ, երբ ավտոմեքենան տեղում կանգնած է։

Սրահում մուլտիմեդիայի համակարգի դիսփլեյներ են հայտնվել երկրորդ շարքի ուղեւորների համար, հարդարանքը կաղնուց է, կան հատուկ փոքր գորգեր եւ երկպանել համայնապատկերային տանիք՝ էլեկտրաքրոմային ապակիով, որը փոխում է թափանցիկության մակարդակը։ Երկրորդ շարքի նստատեղերի թիկնակները մինչեւ հատակին հավասար մակարդակ ծալվում են կոճակը սեղմելով, ինչը թույլ է տալիս բեռնախցիկում ավելի շատ բեռ տեղավորել։

Rapide-ի շարժիչն անփոփոխ է մնացել՝ 477 ուժի բենզինային V12 5,9 լիտր ծավալով, որն աշխատում է վեցաստիճանի ավտոմատ փոխանցման տուփի հետ տանդեմում։

Aston Martin Rapide-ը ներկայացվել էր 2009 թվականին գերմանական Ֆրանկֆուրտի ավտոսրահում։ Մեկ տարի հետո, երբ սեդանը վաճառահանվել է, դրա նախնական գինը կազմում էր 201 300 դոլար։ Եզակի մոդելի համար վաճառողը նախատեսում է ստանալ 850 հազար ֆունտ սթերլինգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ