News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր MC20 կուպեի հետ միասին Maserati ընկերությունը թարմացրել է նաեւ իր ֆիրմային լոգոն՝ Պոսեյդոնի եռաժանին մոնոքրոմ եւ արտաքին տեսքով, ինչպես իտալացիներն են հավաստիացնում, ավելի էլեգանտ ու ժամանակակից է դարձել, գրում է Motor-ը:

Լիովին Maserati-ի կողմից մշակված եւ նախագծված MC20-ը վերջին 16 տարիներին ապրանքանիշի առաջին միջին շարժիչով սուպերքարն է: MC հապավումը նշանակում է Maserati Corse, որն ընդգծում է ընկերության կապը ավտոսպորտի հետ, իսկ 20 թիվը նշում է ընթացիկ տարին: MC20-ի դիզայնում, որի վրա շուրջ երկու տարի աշխատել են, կարելի է գտնել նրա նախորդի՝ MC12-ի արձագանքները, բայց ավելի մանրակրկիտ ստուգումից հետո նկատելի կդառնա, որ բացի այդ, Maserati-ն թարմացրել է ֆիրմային եռաժանին: Նախկինում լոգոն փոխվել էր 2005 թվականին, երբ մի փոքր ուղղել էին Պոսեյդոնի եռաժանու ծայրերի ատամները։

Maserati-ն հայտարարում է, որ վերափոխված լոգոն ավելի էլեգանտ է, ժամանակակից եւ հավասարակշռված: Ռադիատորի ցանցի վրա եռաժանին զրկվել է երկու կարմիր շերտերից եւ դարձել է մոնոքրոմ, իսկ ուղղահայաց օվալաձեւ նշանի վրա կարմիր եռաժանին փոխարինել են կապույտով, ընդ որում նոր` Maserati Blue գույնով: MC20-ի թափքի հետեւի մասում լոգոն կորցրել է օվալաձեւ շրջանակը եւ հիմքում գտնվող կայծակը: Ի վերջո, իտալացիները նաեւ փոխել են Maserati ֆիրմային տառատեսակը՝ այն դարձել է ավելի սուր եւ լակոնիկ, իսկ փայլուն քրոմապատ ծածկույթը փոխարինվել է անփայլ հղկված ալյումինով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ