News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար: Այս համատեքստում նախագահը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցության սերտացումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաև ՀՀ կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք Արցախի առողջապահական համակարգի համար աննախադեպ նվեր են և լուծելու են կենսական նշանակության խնդիրներ:

ՀՀ առողջապահության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այն բարեփոխումները, որոնք ուղղված են Արցախի առողջապահական համակարգը կատարելագործելուն և ժողովորդի համար հասանելի դարձնելուն, միանշանակ, ողջունելի են, և դրանց աջակցելու համար ՀՀ իշխանությունները հետայսու ևս գործուն քայլեր կձեռնարկեն: Ա. Թորոսյանի խոսքով՝ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախում առաջիկայում կբացվի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղում պարբերաբար կկազմակերպվեն  բուժանձնակազմի վերապատրաստման ու մասնագիտացման դասընթացներ:

Հանդիպումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ