Facebook Inc-ը հայտնել է, որ իր օգտատերերն այժմ կկարողանան իրենց ընկերների հետ տեսանյութեր դիտել Messenger հավելվածի միջոցով, ինչը թույլ կտա նրանց իրական ժամանակում տեսնել արձագանքները:
«Դիտել միասին» գործառույթը հնարավորություն կտա օգտատիրոջը ավելացնել մինչեւ ութ մարդու՝ տեսազանգի միջոցով, եւ մինչեւ 50 մարդու՝ օգտագործելով Messenger Rooms-ի վիդեոկոնֆերանսի համար գործիքը: