News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջորջիա նահանգում 19 աֆրոամերիկյան ընտանիքներ քաղաք են կառուցում միայն գունավոր մաշկով մարդկանց համար, հայտնում է Americaru-ն։ «Ես հույս ունեմ, որ սա աֆրոամերիկյան ընտանիքների համար բարգավաճող ապաստարան կլինի»,- ասում է անշարժ գույքի գործակալ Էշլի Սքոթը։

Հողը գտնվում է նահանգի Ուիլքինսոն գյուղական շրջանում Մեյքոնից արեւելք։ Սքոթը եւ նրա ընկերը՝ ներդրող եւ ձեռնարկատեր Ռենե Ուոլթերսը, ի սկզբանե չէին նախատեսել մեծ հողամասի գնում, բայց նրանք հստակ տեսլական ունեին՝ նման մարդկանց համար ստեղծել անվտանգ տարածություն։

Այս տարեսկզբին Ջորջ Ֆլոյդի եւ Բրեոն Թեյլորի, ինչպես նաեւ Ջորջիա նահանգում Բրանսուիքի մոտ վազքի ժամանակ Ահմաուդ Արբերիի սպանություններից հետո երկիրն ընդգրկած հուզումները մարդկանց դրդել են որոնել նոր համակեցություն, որը նրանք կկարողանային իրենք ստեղծել։ Այսպես հավաքվել է 19 ընտանիք՝ պատրաստ փող ներդնելու այս նախագծում։

Հողը ձեռք է բերել Freedom Georgia Initiative կազմակերպությունը։ «Մենք ցանկանում էինք ստեղծել այս անվտանգ տարածությունը, որտեղ կարող ենք ապրել առանց մտավախություններ ունենալու»,- ասում են քաղաքը ստեղծողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ