News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ «վերեւների» հորդորով մի քանի օր է՝ բանակցություններ են վարում մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի հետ, որ նա հետ վերցնի դիմումը։

Նախօրեին բավականին ներկայանալի պատվիրակությամբ հանդիպել են Ջուլֆալակյանի հետ՝ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյան, փոխնախագահ Աննա Կարապետյան, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, Փաշինյանի աչք ու ականջ Արփի Դավոյան եւ այլք։ Փորձել են հասկանալ նրա քայլի պատճառները։

Թեպետ ոմանք վստահեցրին, որ նախաձեռնողը Ջուլֆալակյանն էր,  սակայն մի քանիսը խոստովանեցին՝ «անկայուն» այս ժամանակներում չեն ուզում, որ խմբակցությունը ճաք տա։ Պատգամավորներից մեկն անգամ հետաքրքրվել է՝ իր քայլը կապ ունի՞ Ծառուկյանի հետ, հնարավո՞ր է հետո իրեն տեսնեն Ծառուկյանի կողքին։

Ջուլֆալակյանը դա բացառել է, ասել է, որ որեւէ պարտավորվածություն չունի Ծառուկյանի նկատմամբ, ինչի հասել է, իր ուժերով է հասել։

Պնդել է, որ պատճառն Արայիկ Հարությունյանն է՝ չի կարող դիտորդի կարգավիճակում հետեւել, թե ինչպես է ոլորտը կործանվում։ Հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ Արսենը տաղանդավոր մարզիկ եւ կիրթ պատգամավոր է, եւ ինքը հույսը չի կորցնում, որ նա կփոշմանի։ Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը կարող է դիմումը հետ վերցնել 7 օրվա ընթացքում, իսկ հայտարարությունն արել է չորեքշաբթի  օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
«Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է
ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ