News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից, շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։

Սա դեռ ամբողջը չէ, նրանք այլ վախեր էլ ունեին։ Ուսուցիչները երեկ ամբողջ օրը ծնողներին մեկ-մեկ խնդրել են երեխաների հետ առանց դիմակի իրենց նկարները չտարածել համացանցով, որովհետեւ, ասում են, նախարարությունը քրքրում են Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». պատժվելու է ոչ միայն ուսուցիչը, այլեւ` տնօրենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ