News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տոկիոյում սկսվել է Nissan-ի նախկին ղեկավար Գրեգ Քելիի դատավարությունը` առանց նույն գործով ամբաստանյալ, Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի ներկայության, հայտնում է Reuters-ը:

2018-ին բանտարկվելուց հետո Ճապոնիայում գրավի դիմաց ազատ արձակված Քելին հայտարարությամբ է հանդես եկել դատարանում: Գոնը բացակայում էր, քանի որ թաքնվում է Ճապոնիայի իշխանություններից Լիբանանում:

Nissan-ի ղեկավարը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Քելին ներկայացել էր դիմակով եւ նիստը լսում էր ականջակալներով. նրա համար ճապոներենից անգլերեն սինխրոն թարգմանություն էր ապահովվել:

«Պարոն Գոնն ականավոր առաջնորդ է»,- ասել է Քելին իր ելույթի ժամանակ:

Քելիի եւ Գոսնի դատավարությունը կարող է տեւել մեկ տարի: Եթե ​​64-ամյա Քելին մեղավոր ճանաչվի, նրան 10 տարվա ազատազրկում եւ 94330 դոլար տուգանք է սպառնում:

Հիշեցնենք, որ 65-ամյա ձեռնարկատեր Կառլոս Գոնն անցնում է միանգամից մի քանի ծանր հոդվածներով, այդ թվում` նա մեղադրվում է հարկային տեսչությունից 44 միլիոն դոլար թաքցնելու, ինչպես նաեւ Renault-ի ֆոնդից 3 միլիարդ դոլար հափշտակելու մեջ: Գոնը ձերբակալվել էր 2018-ի նոյեմբերին եւ 100 օր անցկացրել է բանտում: Փաստաբանների շնորհիվ խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով: Դեկտեմբերին ավտոընկերության նախկին գլխավոր տնօրենին հաջողվել էր լքել Ճապոնիայից եւ թռնել Մերձավոր Արեւելք, ընդ որում` շատ էքստրավագանդ ձեւով. Գոնի կողմնակիցները նրան երկրից դուրս էին բերել երաժշտական ​​գործիքի տուփի մեջ:

Գործարարը չէր ընդունում իր մեղքը եւ իրեն Ճապոնիայի անարդար արդարադատության զոհ էր անվանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ