News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես հասկացա, որ մեր իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի արդյունքում կորոնավիրուսը մետաստազի նման տարածվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավո:

ր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա եւս մի փառահեղ առիթ է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու, դրա դեմ պայքարի հետեւանքների մեղմման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավոտությունը եւ իրավաչափությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովը ստեղծվի:

«Այո, կքննարկենք, ինչպես տիկին Նազարյանը նշեց միտինգների ժամանակ վարակվածների եւ «այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների… կքննարկենք Հռոմի եւ Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կքննարկենք կորոնավիրուսը պինցետով եւ արաղով ախտահանելու, կքննարկենք հիմա լեռներում մագլցող մեր «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները՝ դիմակ դրեք, դիմակ մի դրեք, վայ, հեսա եկել եմ, լրագրողներ, ձեզ կվարակեմ, խա-խա-խա: Կքննարկենք, թե այդ ինչպես եղավ, որ Գյումրիում մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվել Նոր Հաճնում ուրիշի գերեզմանոցում, հետո արտաշիրմում արեցին: Կքննարկենք մի քաղաքացու հայտարարություն, որ իր հարազատի դիակը տվել են ամբողջ ատամնաշարը ջարդված: Կքննարկենք վարչապետի հայտարարությունը, որ որոշ դեպքերում մարդիկ մահացել են որովհետեւ շտապօգնության մեքենան չի հասցրել հասցնել հիվանդանոց: Կքննարկենք, թե ինչի վրա է ծախսվել կովիդ հիմնադրամի գումարները: Կքննարկենք, թե ինչու տան պայմաններում բուժում ստացողները որեւէ դեղորայք պետությունից չեն ստացել:

Միգուցե հանձնաժողովում քննարկման արդյունքում պարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է եւ օրինակ առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի արիության մեդալի, եթե շատ ձգենք, միգուցե նաեւ՝ Ազգային հերոսի»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովում «Իմ քայլը» լինելու է մեծամասնություն եւ արդյունքում կարող է պարզվել, որ ամեն ինչ հրաշալի է: «Եվ մենք ձեզ հետ միասին Արսեն Թորոսյանին, պարետին եւ մյուս պատասխանատուներին կհանձնենք արիության մեդալ՝ քովիդի դեմ պայքարը իմ սուբյեկտիվ կարծիքով տապալելու համար, ուստի, քանի որ ես ունեմ ձեր կարծիքով սուբյեկտիվ դիրքորոշում, ես այդ հանձնաժողովում չեմ լինի»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Տպել
Ամենաշատ