News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մենք չենք ուզում ունենալ ՍԴ, որը լինելու է խամաճիկային կամ պատկանելու է իշխանությանը. իշխանությունը ձևավորելու է ՍԴ, որը լինելու է նոր, լինելու է սկզբունքային: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ համարում, որ այստեղ որևէ մեկին դավաճանել ենք: Պետք է հասկանալ, թե ովքեր են այդ խոսացողները:Ես վստահեցնում եմ, որ ինչ թեկնածու էլ բերեինք, մշտապես լինելու են տարբեր շահեր: Տարբեր հրապարակախոսներ, վերլուծաբաններ մշտապես ունենում են իրենց պատկերացումները: Քաղհասարակության որոշ շրջանակներ ունեն այլ պատկերացում, իսկ իշխող խմբակցությունը՝ այլ պատկերացում»,-ասաց նա:

Հարցին, թե սրանով հանգուցալուծվե՞ց ՍԴ-ի ճգնաժամը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դեռ շատ ժամանակ կա անցնելու, դեռ շատ անելիքներ ունենք ոչ միայն ՍԴ-ում, այլ ամբողջ դատական համակարգում»:

Դիտարկմանը, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ խամաճիկային ՍԴ չի ուզում ունենալ, մյուս կողմից ՍԴ դատավոր ընտրեց Երվանդ Խունդկարյանին, որին մեղադրում են նախկին իշխանությունների կամակատար ու խամաճիկ լինելու մեջ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես դրա հետ համաձայն չեմ, ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածում պարոն Խունդկարյանը եղել է այն մարդկանցից, որի հետ մենք չենք ունեցել գեթ մեկ օրինակ, որտեղ ինքը խամաճիկի դերում է եղել: Ես մարդկանց դատելով չեմ զբաղվում, ես արտահայտում եմ մեր կարծիքը, որ պարոն Խունդկարյանը կարող է իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունը»:

Նա հերքեց, թե գործադիր իշխանությունից ճնշումներ կամ հորդորներ են եղել, որ քվեարկեն այս թեկնածուների օգտին:

«Մեր խմբակցությունը քննարկել է եւ կայացրել է միասնական որոշում, որն էլ իրականացրել է»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ