News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ալեքսեյ Նավալնու թունավորումը ցնցել է Եվրամիությունում բոլորին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է DW-ը:

«Մենք դատապարտում ենք այդ մահափորձը: Այդ խոսքը մենք պետք է օգտագործենք՝ «մահափորձ»»,-ասել է Բորելը:

Նա հավելել է, որ այժմ կան անվիճելի ապացույցներ այն մասին, որ Նավալնու դեպքում կիրառվել է «Նովիչոկ» տեսակի նեյրոտոքսին, որը կիրառվել է նաեւ Յուլիա եւ  Սերգեյ Սկրիպալների թունավորման համար:

Նա դատապարտել է քիմիական զենքի կիրառումն ու ՌԴ իշխանություններին կոչ արել համագործակցել գործը հետաքննելու համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հերքում է իր ներգրավվածությունը Նավալնու ենթադրյալ թունավորմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ