News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրոպան պետք է գործնականում ցույց տա Հունաստանի հետ համերաշխությունը միգրացիայի հարցում: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, փոխանցում է Reuters-ը:

«Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի աջակցությունը խոսքից անցնի գործին»,- ասել է Միցոտակիսը Եվրամիության խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպումից հետո:

Նախորդ շաբաթ հրդեհներից ավերված Լեսբոս կղզու Մորիա ճամբարն «արդեն անցյալում է», ասել է Միցոտակիսը` հավելելով, որ դրա փոխարեն նոր շենք կկառուցվի` Եվրամիության կողմից ավելի մեծ աջակցությամբ եւ ներգրավմամբ:

Նա նաև հայտարարել է, որ միգրացիայի խնդիրը եվրոպական արձագանք եւ ապաստանների տրամադրման նոր քաղաքականություն է պահանջում:
ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ, որինը կքննարկի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում առկա լարվածությունը, Միցոտակիսն ասել է, որ Աթենքը պատրաստ է «անհապաղ» նախնական բանակցություններ սկսել Անկարայի հետ ծովային գոտիների վերաբերյալ, եթե Թուրքիան դադարեցնի սադրանքները տարածաշրջանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ