News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) 129 միլիոն եվրոյի գործարք է կնքել՝ ՆԱՍԱ-ի հետ Երկիրը աստղակերպերից պաշտպանելու համատեղ նախագծի համար տիեզերանավ կառուցելու նպատակով, հայտնում է Reuters-ը:

ՆԱՍԱ-ն 2021-ի հունիսին պետք է տիեզերանավ արձակի՝ «Դիմորֆոս» աստղակերպի հետ բախվելու համար, որպեսզի տեսնի` հնարավո՞ր է արդյոք Երկրին սպառնացող օբյեկտները ավելի անվտանգ ուղու վրա դնել:

Այնուհետեւ ESA-ն 2024-ի հոկտեմբերին կգործարկի իր տիեզերանավը, որի անունը «Հերա» է՝ ամուսնության հույն աստվածուհու անունով, որպեսզի քարտեզագրի ստացված հարվածային խառնարանը եւ չափի աստղակերպի զանգվածը, որը այդ տարածք է հասնելու 2026-ի վերջին:

Առաքելությունը հիշեցնում է 1998 թվականի «Արմագեդոն» ֆիլմը, որում դերասան Բրյուս Ուիլիսը Երկրի փրկության համար աստերոիդ ոչնչացնող թիմի անդամ է:

«Դիմորֆոսի» տրամագիծը 160 մետր է, ինչը մոտավորապես հավասար է Եգիպտոսում Գիզայի Մեծ բուրգի լայնությանը: Այն այնքան մեծ է, որ կարող է ոչնչացնել մի ամբողջ քաղաք, եթե բախվի Երկրին:

«Հերան», որը սեղանի չափի է, տվյալներ հավաքելիս պետք է ինքնուրույն շարժվի աստղակերպի մեջ: Այն նաեւ կարձակի մինի արբանյակներ՝ 10 սանտիմետրանոց խորանարդներ, որոնք կարող են շատ ավելի մոտ թռչել աստղակերպի մակերեւույթին։

«Հերա» սարքը ստեղծող գերմանական տիեզերական եւ տեխնոլոգիական OHB խմբի գործադիր տնօրեն Մարկո Ֆուկսը ասում է, որ աստղակերպը շեղելու փորձը նման է «բիլիարդ խաղալուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ