News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այս օրը պատմության մեջ շրջադարձային պահ է: Սա աշխարհի համար նոր արշալույս է նշանավորում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «վճռական ղեկավարության» եւ Իրանի ու խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշման համար: «Դուք հաջողությամբ միջնորդ եք հանդիսացել պատմական խաղաղության համար, որը մենք այսօր ստորագրում ենք, խաղաղություն, որը լայն աջակցություն է վայելում Իսրայելում, Մերձավոր Արեւելքում, Ամերիկայում, փաստորեն, ամբողջ աշխարհում: Գործարքը հույս է ներշնչում Աբրահամի բոլոր զավակներին: «Մերձավոր Արեւելքում Իսրայելի բոլոր բարեկամներին եւ նրանց, ովքեր այսօր մեզ հետ են, եւ նրանց, ովքեր վաղը կմիանան մեզ, ասում եմ սալամ ալեյքում»:

Նրա խոսքերով՝ ի վերջո արաբական այլ պետություններ նույնպես կմիանան այս գործընթացին, եւ դա «կօգնի մեկընդմիշտ վերջ դնել արաբա-իսրայելական հակամարտությանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ