News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատման մասին համաձայնագրեր է կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ բին Ջայեդը եւ Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալզայանին մասնակցել են Սպիտակ տան հարավային մարգագետնում անցկացվող արարողությանը:

Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսի 13-ին, իսկ անցած ուրբաթ Բահրեյնը հայտարարել էր, որ պաշտոնապես կճանաչի հրեական պետությունը:

Պայմանագրի համաձայն՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն համաձայնել է դադարեցնել Հորդանան գետի Արեւմտյան ափի տարածքները բռնակցելու ծրագիրը:

Ելույթ ունենալով Սպիտակ տան պատշգամբից՝ Թրամփն ասել է. «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի փոխենք պատմության ընթացքը»: Նա դա անվանել է «մեծ քայլ դեպի այն, որ բոլոր դավանանքի եւ ծագման մարդիկ միասին ապրեն խաղաղության եւ բարեկեցության մեջ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ