News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունը, կարծես, վերականգնվում է կորոնավիրուսից հետ: Այս մասին ասվում է Տնտեսական համագործակցության եւ  զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

ՏՀԶԿ նոր կանխատեսման համաձայն՝ այս տարի գլոբալ ՀՆԱ-ն կկրճատվի 4,5 տոկոսով՝ հունիսին ակնկալվող 6 տոկոսի փոխարեն: Հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը կարող է վերադառնալ աճին եւ ընդլայնվել 5 տոկոսով, եթե վիրուսի տարածումը հաջողվի զսպել:

ՏՀԶԿ կանխատեսւոմները հիմնված են ենթադրությունների վրա, որ հիվանդության լոկալ բռնկումները շարունակվում են, սակայն կառաջացնեն միայն հասցեական պատասխան միջոցներ, այլ ոչ թե երկրների համար կարանտինային միջոցների:

Ակնկալվում է, որ Չինաստանի ՀՆԱ-ն այս տարի կավելանա 1,8 տոկոսով, քանի որ հունիսին կանխատեսվել է 2,6 տոկոսի կրճատում: ԱՄՆ տնտեսությունն այս տարի կարող է նվազել 3,8 տոկոսով՝ ավելի վաղ կանխատեսված 7,3 տոկոսի փոխարեն:  

Ընդ որում, կազմակերպությունը նշում է զգալի տարբերություններ խոշորագույն տնտեսությունների միջեւ, այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Հնդկաստան, Մեքսիկա եւ ՀԱՀ, որտեղ դինամիկան կարող է կանխատեսումից վատ լինել:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ