News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 04
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Սլովենիայում` Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի հայրենիքում, տեղադրվել է նրա բրոնզե արձանը` առաջին փայտե արձանի հրկիզումից հետո, հայտնում է Fox News-ը:

Երկու հուշարձանների հեղինակներն ամերիկացի արվեստագետ Բրեդ Դաունին եւ սլովենացի քանդակագործ Ալես «Մաքսի» Զուպեւկն են:
Առաջին փայտե քանդակը պատկերում էր Մելանյա Թրամփին կապույտ կոստյումով, որով նա ներկայացել էր իր ամուսնուզ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ կրկին տեղադրել ենք Մելանիայի արձանն այն նույն վայրում, որտեղ այն հրկիզվել էր, եւ այրված հուշարձանը հարգելու համար»,- արձանի բացման արարողության ժամանակ ասել է նկարիչ Մարկո Վիվոդան:

Նոր արձանը տեղադրված է հնի տեղում եւ դրա բրոնզե պատճենն է:

Հիշեցնենք, որ Սեւնիցա քաղաքում տեղադրված Մելանյա Թրամփի փայտե արձանը հրկիզվել էր, ինչից հետո այն ստիպված էին ապամոնտաժել:

Միջադեպի մասին հայտնի էր դարձել հուլիսի 5-ին:

Քանդակի հեղինակ Բրեդ Դաունին հայտարարել էր, որ միջադեպի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն եւ կցանկանար հարցազրույց վերցնել միջադեպի մեղավորից ցուցահանդեսի համար, որը նա մտադիր է անցկացնել Սլովենիայում սեպտեմբերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ