News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հաշվի առնելով իրավիճակը և հուլիսյան դեպքերից հետո այսօրվա մեզ համար ցավալի կորուստը, կխնդրեի բոլորին մեկ րոպեով հարգել մեր զինծառայողի հիշտակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում են ամրաշինական աշխատանքներ որոշակի չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճկն արդեն երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիներն ունենալով վիրավոր ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ:

Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը տեղեկացված են այս ամենի վերաբերյալ: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որեւէ մեխանիզմ:

Այսօր ունենք զոհ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար հասկանալի է, որովհետեւ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում տա Ազգային ժողովում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը…
Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիեւի եւ իր քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները. Հովհաննես Հարությունյան
Փաստացի անդրադառնալով այդ հայտարարություններին` նա չհերքեց դրանցում տեղ գտած եւ ոչ մի միտք, եւ դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից...
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Իլհամ Ալիևի հայտարարությանը
Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել...
Վախենալու ի՞նչ ունեք, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածելով Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա. փաստաբան
Այսինքն մենք հիմա էլ պետք է վախենանք, որ Ադրբեջանի ներքաղաքական դաշտում կարող են իրադարձություններ զարգանա՞լ...
ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ
«Վերջին ամիսներին շատ մտահոգիչ զարգացումներ են եղել. հենց դա է այսօր իմ այստեղ գտնվելու հատուկ պատճառը...
Փաշինյանը հաստատում է Ալիեւի հետ ստվերային գործարքների լուրերը՝ միաժամանակ վախեցնելով Ալիեւին իր կոմպրոմատով. Աշոտյան
Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար , իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն…