News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Տավուշյան դեպքերից հետո կարող ենք ֆիքսել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանին ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունները կանգ են առել եւ հարցին՝ արդյոք կա՞ն բանակցություններ, Բալասանյանն ասաց՝ ոչ. «Այս պահին փակուղում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից»։

Հարցին՝ արդյոք պատերազմի վտանգ կա՞, Բալասանյանը նշեց, որ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է. «Երրորդ համաշխարհայինը վաղուց սկսվել է։ Վերջին ժամանակահատվածում տեսնում ենք Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ապրիլյան գործողությունների ժամանակ հետախուզությունում եղել են թերացումներ՝ Բալասանյանն ասաց. «Եթե ՀՀ երրորդ նախագահ ասել է, ուրեմն ինքն ավելի ստույգ ինֆորմացված է եղել»։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքական իշխանությունները երբեւիցե Արցախի հարցում չեն եղել հակամարտող կողմ. «Հայաստանը եղել է միջնորդ բանակցություններին, եղել է բնակչության եւ բանակցությունների երաշխավոր։ Տավուշյան դեպքերից հետո կարող ենք ֆիքսել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանին ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է»։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Արցախում դավադիր ուժերի մասին հայտարարությանը՝ Բալասանյանն ասաց. «Ով հայտարարել է, համոզված եմ, որ ինքն է դավադիրն այս երկրի հանդեպ։ Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է»։

Անդրադառնալով օտարերկրյա գործակալների վերաբերյալ՝ Ռուսական «Դոսյե» կենտրոնի վերլուծությանը՝ Բալասանյանն ասաց, որ նախ պետք է իմանալ, թե ի՞նչ աղբյուր ունի այդ վերլուծությունը. «Համոզված եմ, որ ավելի քան 3 միլիոն ՀՀ քաղաքացիների պետք է ընդգրկել որպես ՌԴ-ի լրտեսներ, որովհետեւ նրանք ՌԴ-ում աշխատում են. 6-8 ամիս այնտեղ են աշխատում, 4 ամիս էլ գտնվում են ՀՀ-ում։ Անտարբեր եղեք նման հայտարարություններին»։

Վիտալի Բալասանյանի կարծիքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե բանակցություններ չեն լինելու, շատ վտանգավոր է. «Չի կարելի նման հայտարարություններ անել։ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունը շատ վտանգավոր է. Արցախը երկրորդ հայկական Հանրապետությունն է։ Երբ Արցախի հարցը քաղաքակայնորեն, միջազգայնորեն կճանաչվի, ապա խնդրեմ՝ ողջ հայությունը թող որոշի՝ ունենալ մեկ Հայաստան եւ 2 Հանրապետություն, թե՞ մեկ Հայաստան՝ մեկ դրոշով: Կուզեի, որ մեր առաջին դեմքերը լինեին շատ բանիմաց, մանավանդ դիվանագիտության ոլորտում։ Ցավոք, այդ խողովակը չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ