News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած եւ անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Antifake.am-ը շատ կարեւոր նախաձեռնություն է սկսել, որի ընթացքում հետաքննություն է իրականացնելու եւ հրապարակելու է այն դատավորների ցանկը, որոնց ապօրինի գործողություններով բռնաբարվել է օրինականությունը եւ տուժել են մեր քաղաքացիները:

Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած եւ անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը:

Հայաստանում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն, համակարգը պիտի մաքրենք այդպիսիներից եւ այստեղ շատ կարեւոր է ապօրինի դատական ակտերի զոհ դարձած մեր քաղաքացիների վկայությունները:

Հայաստանում արդարությունը հատատելու ենք, իսկ արդարադատության փոխարեն քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ: Չկասկածեք»։

 

Տպել
Ամենաշատ