News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի համար Իսրայելի հետ խաղաղության ուղին միշտ կախված է եղել պաղեստինցիների հետ համաձայնագրից, բայց որոշակի ազդանշաններ ցույց են տալիս, որ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, եւ որ ցանկացած բեկում պետք է գա գահաժառանգ, արքայազն Մոհամմադ բին Սալմանից:

Իսրայելի հետ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների զարգացման վերաբերյալ իրարամերժ հաղորդումները բխում են 35-ամյա թագաժառանգի եւ նրա 84-ամյա հոր` Սալման թագավորի` ազգային շահերի վերաբերյալ տեսակետների շուրջ ունեցած տարաձայնություններից, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով վերլուծաբաններին եւ ինսայդարներին:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սերունդների բախում գոյություն ունի»,- ասել է Բահրեյնի թագավորի խորհրդական Մարկ Շնայերը, ով բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի մյուս երկրների հետ Իսրայելի հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար:

Նրա խոսքով` թագաժառանգի եղբայրը` ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայազն Խալիդ բին Սալմանը, ասել է, որ ժառանգի հիմնական առաջնահերությունը Սաուդյան Արաբիայի տնտեսության բարեփոխումն է: Նա ասել է հենց այս խոսքերը. «Մենք չենք կարող հաջողության հասնել առանց Իսրայելի»: Ուստի սաուդցիների համար դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է: Եվ կասկած չկա, որ նրանք հարաբերություններ կհաստատեն Իսրայելի հետ»,- ասել է Շնայերը:

Սաուդյան Արաբիայի հայտնի արքայազն Թուրքի ալ-Ֆայսալը հայտարարել է, որ «թագավորի եի թագաժառանգի միջեւ տարաձայնությունների մասին ցանկացած խոսակցություն պարզապես շահարկում է»:

AP-ն նշում է, որ Սաուդյան Արաբիայի եի Իսրայելի միջև պաշտոնական հարաբերությունները քիչ հավանական են, քանի դեռ թագավորն է իշխանության գլխում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ