News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հռոմում Կոլիզեյի անվտանգության ծառայության աշխատակիցները բռնել են մի զբոսաշրջիկի, որն իր անվանատառերն է փորագրել Կոլիզեյի պատերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Independent-ին:

Պահակները տեսել են, թե ինչպես է տղամարդը «ինքնագիր թողել» շենքի առաջին հարկում գտնվող քարի վրա եւ կանչել են կարաբիներներին:

Ոստիկանությունը պարզել է, որ իրավախախտը 32-ամյա իռլանդացի ճանապարհորդ է: Նրան պատմամշակութային նշանակություն ունեցող շենքը վնասելու մեղադրանք է առաջադրվել:

Պարզ չէ, թե այս դեպքում ինչ տուգանք կնշանակվի, բայց նախկինում ռուս զբոսաշրջիկը 20 000 եվրո տուգանքի եւ չորս տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել Կոլիզեյի պատերին հսկա «K» փորագրելու համար:

2015-ի մարտին երկու ամերիկացի զբոսաշրջիկներ տուգանվել են հնագույն պատերին իրենց անունների սկզբնատառերը փորագրելու համար: Նույն թվականին Լիբանանից մի ճանապարհորդ նույնպես ստիպված է եղել տուգանք վճարել նման հանցանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ