News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 25
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը հայտարարել է. «Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը»...

Հետաքրքիր է, ԱԳՆ աթոռը զբաղեցնող սույն անձը կբացատրի, թե ի՞նչ նկատի ունի ասելով «միջնադարյան շրջափակում»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«ՀՀ ԱԳ նախարարի պատասխանից այնպիսի տպավորություն ես ստանում, որ նա ընդհանրապես պատմություն չգիտի ու իր համար միջնադարը ասոցացվում է խավարամտության և հետամնացության հետ... Այս անգրագետ և անհիմն բառակապակցությունը սպասելի էր լսել շատերից, բայց ոչ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողից», գրել է Գ․Համբարյանը։

Քաղաքագետը նշել է, թե նորագույն պատմության շրջանում ավելի զանգվածային հանցագործություններ են տեղի ունեցել, քան ավելի բոլոր նախորդ դարաշրջաններում։

«Ի դեպ, նորագույն ժամանակներում իր նախնադարյան անգրագիտությամբ փայլատակող Զոհրաբ Մնացականյանը կարող է հասարակությանը բացատրել, թե սույն թվականի հունվարի վերջին ինչի՞ շուրջ էր 11 ժամ խոսում Ադրբեջանի արդեն նախկին ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ Ժնևում, որոնք նա բանակցություններ չի համարում... Կամ կոնկրետ՝ «այո» կամ «ոչ» տարբերակներով կպատասխանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Արցախի շուրջ ընթացող բանակցությունների մասին բացահայտումներին՝ մեզ զերծ պահելով իր «ատենախոսության թեզ» հիշեցնող բացատրություններից...

Ի գիտություն պարոն Մնացականյանին ասեմ, որ պատմության նոր և նորագույն ժամանակաշրջաններում մարդկությունն ավելի շատ բարբարոսությունների և մասսայական հանցագործությունների է հանդիպել, քան նախնադարում և միջնադարում իրար հետ վերցված», գրել է Գագիկ Համբարյանը։

Տպել
Ամենաշատ