News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը աշխարհը տանում է ռազմավարական քաոսի։ Այս մասին հայտարարել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ճապոնական Asahi պարբերականի համար գրած հոդվածում։

«Թրամփի վարչակազմը, որը հանդես է գալիս միջուկային զինաթափման բոլոր շրջանակների վերացման օգտին, աշխարհը տանում է ռազմավարական քաոսի եւ անորոշ ապագայի»,- ասել է Գորբաչովը (մեջբերումը՝ ըստ ՏԱՍՍ-ի)։

Նրա խոսքով՝ աշխարհում հիմա զարգանում են ռազմական տեխնոլոգիաները, ստեղծվում է նոր զենք։ Այս պատճառով ջանքեր են պահանջվում միջուկային զինաթափումը միջազգային օրակարգի մեջ հաստատուն դնելու համար։

Գորբաչովը նաեւ հավելել է, որ ռազմական կոնֆլիկտի սահմանագծին հավասարակշռվող մրցակցությունն ու քաղաքականությունը պետք է տեղը զիջեն տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցությանը, փոխանցում է ՌԲԿ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ