News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Hyundai ընկերությունը ցույց է տվել էլեկտրաքարերի սրահի կոնցեպտը, որոնք թողարկվելու են առանձին Ioniq ենթաապրանքանիշով։ Խցիկի Ioniq Concept Cabin կոչվող մակետը մշակվում է LG ընկերության հետ համատեղ։ Պատկերում առայժմ ցույց է տրված միայն ապագայի խցիկի կոնցեպտը, առայժմ հայտնի չէ, թե մեքենայի սերիական տարբերակներում ինչպիսի որոշումներ են իրականություն դառնալու, փոխանցում է Autonews-ը։ 

Սրահի տանիքին տեղադրել են ճկված հեղուկաբյուրեղային էկրան՝ 77 դյույմ անկյունագծով։ Ուղեւորները ցանկության դեպքում կարող են դիսփլեյի վրա ունենալ միանգամից մի քանի պատկերներ։ Հարմարավետության համար բարձրախոսները տեղադրված են նստատեղերի գլխակալներին։

Սրահում կլինի նաեւ հատակը մաքրող ռոբոտ եւ տանիքի ուլտրամանուշակագույն լուսադիոդային լամպ՝ սրահը մաքրելու եւ ախտահանելու համար։ Ioniq Concept Cabin-ն ունի հատուկ սարք հագուստի եւ կոշիկների մաքրման համար, բայց կորեացիները դրա գործելու սկզբունքն առայժմ չեն բացահայտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ