News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել է «բացահայտ տգիտության» մեջ` վերջինիս մեկնաբանությունների հետ կապված, որոնցում կասկածի տակ են դրվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը ժողովրդավարությանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ավտորիտարիզմի մեջ մեղադրվող այլ առաջնորդների նկատմամբ նրա ենթադրայլ «հիացմունքը», փոխանցում է Reuters-ը:

Փելոսին քննադատել էր Թրամփի հրաժարվելն իշխանության խաղաղ փոխանցման երաշխիքներ տրամադրել նոյեմբերի ընտրություններին պարտության դեպքում եւ ԱՄՆ նախագահին կոչ էր արել հարգել իր երդումը եւ ԱՄՆ Սահմանադրությունը:

«Մենք գիտենք, թե ումով է նա հիանում: Նա հիանում է (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինով, հիանում է Կիմ Չեն Ընով, հիանում է Էրդողանով,- ասել էր Փելոսին:- Բայց ես կհիշեցնեմ, որ Դուք ոչ Հյուսիսային Կորեայում եք, ոչ Թուրքիայում, ոչ էլ Ռուսաստանում չեք, պարոն նախագահ»: 

«Փելոսիի պաշտոնի բաչձրացումը մինչեւ պալատի խոսնակ` ահա թե ինչն է իրականում անհանգստացնում ամերիկյան ժողովրդավարությանը` հաշվի առնելով նրա բացահայտ տգիտությունը,- գրել է Չավուշօղլուն իր թվիթերում:- Սովորեք հարգել թուրք ժողովրդի կամքը»:

Չնայած մի շարք հարցերի շուրջ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի բարդ հարաբերություններին` Թրամփը հաճախ է գովերգել Էրդողանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ