News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինի Հանրապետության նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել միջազգային հանրությանն խաղաղության ուղղությամբ ակտիվորեն ջանքեր գործադրել Մերձավոր Արեւելքում եւ նախապատրաստվել 2021 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղության հարցով համաժողով անցկացնելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության Խորհրդին եւ միջազգային միջնորդների «քառյակին» (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ եւ ԵՄ) անցկացնել խաղաղության շուրջ համաժողով հաջորդ տարեսկզբին բոլոր նշված կողմերի մասնակցությամբ»,-ընդգծել է նա: Նրա խոսքով՝ այդ ֆորումը պետք է վերադարձնի խաղաղության գործընթացը ճիշտ ուղու վրա եւ վերջ տա իսրայելյան շրջափակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ