News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնասիրության տվյալներով՝ Սան Ֆրանցիսկոյի ամայացած փողոցները պատճառ են դարձել, որ քաղաքի թռչուններն ավելի հանգիստ երգեն եւ բարելավեն իրենց ձայնային տիրույթը՝ զույգ գրավելու համար, գրում է Americaru-ն:

Ավելի ու ավելի շատ ուսումնասիրություններ են ցույց տալիս, թե ինչպես էին տարբեր կենդանիներ՝ կետերից, կոյոտներից մինչ ճնճղուկներ, հարմարեցնում իրենց վարքը COVID-19-ի ընթացքում տիրող լռությանը, որն «անտրոպաուզա» են անվանել։

«Երբ քաղաքում աղմկոտ էր, թռչունները շատ բարձր էին երգում: Նրանք հիմա ավելի հանգիստ ու մեղեդային են երգում»,- ասում է Թենեսիի համալսարանի վարքագծային էկոլոգ Էլիզաբեթ Դերիբերին, ով ղեկավարել է Science-ում հրապարակված հետազոտությունը:

Երբ գարնանը դադարեց տրանսպորտի երթեւեկությունը, կանգնեց շինարարությունն ու արտադրությունը, աղմուկի մակարդակը նվազեց 50 տոկոսով, ասել է նա: Սա թույլ տվեց ճնճղուկներին ավելի հանգիստ երգել եւ ավելի ցածր նոտաներով, ինչը, իր հերթին, ընդլայնեց նրանց ձայնային տիրույթն ու ավելացրեց բազմացումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ