News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսի իրավաբանական ծառայությունը (Գլխավոր դատախազության նմանօրինակ) ոստիկանությանը հանձնարարել է ցուցմունքներ հավաքել երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու դիմաց Կիպրոսի քաղաքացիություն տրամադրելու ծրագրի իրականացման ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ գործով։ Այս մասին հայտնում է Կիպրոսյան լրատվական գործալությունը՝ վկայակոչելով ծառայության պաշտոնական հաղորդագրությունը։

Իրավաբանական ծառայության հայտարարությունը կատարվել է Կիպրոսի կառավարության արժեթղթերի եւ բորսաների կոմիտեի նախագահ Դեմետրա Կալոգիրուի ղեկավարած քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո, հայտնում է տեղական Cyprus Mail պարբերականը։ Հանձնաժողովն ուսումնասիրել է «ոսկե անձնագրերի» 42 տերերի փաստաթղթերը, որոնց քննությունը դասել է «բարձր ռիսկի» կարգի անձանց, նրանցից յոթի հայտերը չէին համապատասխանում նրանց Կիպրոսի քաղաքացիություն տրամադրելու չափանիշներին, փոխանցում է պարբերականը։ Նրանց գործերը փոխանցվել են երկրի գլխավոր դատախազ Յորգոս Սավիդիսուին, հայտնում է Forbes-ը։ 

Կիպրոսի իշխանությունները նախաձեռնել են «ոսկե անձնագրերի»` շուրջ 18 տարի գործած ծրագրի շրջանակներում տրված անձնագրերը Al Jazeera-ի կողմից անցկացված հետաքննության հրապարակումից հետո, որում նշվում էր, որ հանրապետությունն անձնագրեր է վաճառել կասկածելի անձանց: Պարբերականը պնդում էր, որ Կիպրոսի քաղաքացիություն են գնել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց ընտանիքները, ինչպես նաեւ` «դատապարտված հանցագործներ, փախուստի մեջ գտնվող մարդիկ եւ «կեղտոտ» փողերի մեծ ռիսկով քաղաքական գործիչներ»:

Կիպրոսի «ոսկե անձնագրերի» 100 տերերի մեջ կա 39 ռուսաստանցի, այդ թվում` Forbes- ի ցուցակի մասնակիցներ: «Բարձ ռիսկային խմբում» պարբերականը նշել է միլիարդատերեր Օլեգ Տինկովին եւ Վադիմ Մոշկովիչին, նախկին միլիարդատեր եւ «Պրոմսվյազբանկ»-ի նախկին բաժնետեր Ալեքսեյ Անանեւին, «Օտկռիտիյե» բանկի նախկին ղեկավար Ռուբեն Աղանբեգյանին, UC Rusal-ի գլխավոր տնօրենի տեղակալ Rusal Մաքսիմ Պոլատաեւին, «Վոստոչնիյ» բանկի նախկին ղեկավար Ալեքսեյ Կորդիչեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ