News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է ինձ դիմել խնդրանքով։ Այս մասին սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախի հարցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրին, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են գաղտնի՝ վարչապետն արձագանքել է. «Վերջերս անդրադարձա տեղեկատվական անվտանգության խնդիրներին, ասացի՝ եթե որեւէ տեղ մի նույնիսկ երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի։ Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել։ Հստակ ընդգծում եմ, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն հեղափոխությունից հետո մեր Կառավարությունում ունեցել է երկու անձ. մեկը Արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ես։ Եվս մեկ պաշտոնյա՝ ԱԱԾ տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում՝ իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ»։

Վարչապետ Փաշինյանը բացելով «փակագծեր», նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ Դուշանբեում ընդհանուր համաձայնություն է եղել. խնդրանք է եղել Ադրբեջանի նախագահի կողմից. «Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել։ Ասում են, որ ես Դուշանբեում եւ ընդհանրապես 2018 թվականից հետո ժամանակ եմ խնդրել։

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով։ Եթե հիշում եք այդ ժամանակաշրջանում Երեւանի քաղաքապետի ընտրություններն էր, գործնականում մենք ամեն օր հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իլհամ Ալիեւի շահագրգռությունը, որ այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի՝ ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ։

Երբ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել եւ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգեւորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»։

Հարցին՝ Իլհամ Ալիեւն իրեն անձամբ է խնդրե՞լ այդ հարցով, վարչապետ Փաշինյանն ասել է՝ այո. «Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա եւ մենք այդ կետերը քննարկել ենք եւ արձանագրել ենք, որ մենք եկանք համաձայնության»։

Վարչապետը նշել է՝ ինքը գոհ է, որ այդպիսի համաձայնության են եկել. «Որովհետեւ նախ Ադրբեջանի ներքին հարցերը ամենեւին էլ իմ օրակարգի հարցերը չեն եւ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, որի համար ես գոհ եմ։ Եվ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է՝ ինքը այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհետղափոխական խառը իրավիճակից չօգտվեց եւ մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հեղափոխական իշխանությունը կայանա։ Իրականում այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով։ Նա մտահոգված էր, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի։

Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը եւ բռնատիրական համակարգը պահպանելու միջոց։ Այսօր էլ տեսնում ենք այդ իրավիճակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ