News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չունի ռազմական լուծում, «բոլոր արտաքին խաղացողները» պետք է նպաստեն դրա խաղաղ կարգավորմանը: Այսպիսի կարծիք է երկուշաբթի լրագրողներին հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չունի ուժային կամ ռազմական լուծում: Կողմերը պետք է կանգ առնեն, զսպվածություն ցուցաբերեն, որպեսզի խուսափեն մարդկային նոր զոհերից, վերադառնան բանակցային գործընթացին»,- ընդգծել է նա:

Կոմիտեի ղեկավարը բոլոր արտաքին խաղացողներին կոչ է արել ջանքերն ուղղել ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը: «Անդրկովկասում նոր բռնկումը կարող է ցավալի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,-նշել է նա:

Սլուցկին նաեւ հայտնել է, որ Պետդուման վաղը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին հայտարարության նախագիծը»: «Պատրաստ ենք միջնորդային առաքելությամբ հանդես գալ՝ կանխելու հետագա լարվածությունը»,-եզրափակել է պատգամավորը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ