Ներկայիս զինված հակամարտության սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Թուրքիայի ղեկավարության կողմից իրականացվող ապակայունացման ավելի լայն ռազմավարության մի մասն է:
«Արդեն միջամտություն է տեղի ունենում: Կարծում եմ, որ այս հանկարծակի հակամարտությունը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի ստեղծած ապակայունացման ռազմավարության մի մասն է»,- ասել է Չենտեմերոն:
Նրա խոսքով` իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար եւ տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը «ապակայունացնում է (իրավիճակը) Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում»:
«Ապակայունացումը Հարավային Կովկասում հենց այն պատմական պահին, երբ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ սիրիացի փախստականների են ընդունում` դրանով իսկ շատ լուրջ խնդիր մեղմելով, իսկ Երեւանը ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում` Հայաստանը կապող օղակի վերածելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, ամբողջ Եվրոպայի թուլացում կնշանակի եւ օգուտ կբերի միայն Թուրքիային»,- հայտարարել է Չենտեմերոն:
Գործակալության զրուցակցի խոսքով` Եվրամիությունը պետք է հորդորի Թուրքիային զերծ մնալ ցանկացած մասնակցությունից հակամարտությանը: