News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան հերքել է մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում CNN-ի կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խորհրդատուների հետ բազմիցս քննարկել է իր դստեր` Իվանկային փոխնախագահի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը, փոխնցում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ կեղծ լուրեր տարածող CNN հեռուստաընկերությունն իսկապես հայտնում են, որ ես ուզում էի, որպեսզի իմ դուստրը` Իվանկան, ինձ հետ մասնակցի 2016-ի ընտրություններին` որպես իմ փոխնախագահ: Սխալ է եւ լրիվ ծիծաղելի: Այդ մարդիկ հիվանդ են»,- գրել է Ամերիկայի նախագահը Twiter-ի իր էջին:

Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես` Bloomberg գործակալությունը եւ Washington Post թերթը (վերջինիս նյութի վերապատմումն իր հերթին հրապարակվել էր CNN կայքում), տարածել էին Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Ռիկ Գեյթսի գրքում պարունակվող տեղեկատվությունը: Գրքում, որի օրինակները տրամադրվել են լրատվամիջոցներին, հեղինակը պնդում է, որ Թրամփը տեղյակ էր Հանրապետական կուսակցության կողմից իր նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին եւ ցանկանում էր փոխնախագահի պաշտոնում տեսնել մեկին, ում կարող էր լիովին վստահել: Ինչպես Գեյթսն է գրում իր գրքում, Թրամփը պնդում էր իր դստեր թեկնածությունը, քանի դեռ Իվանկան ինքը չմերժեց իր առաջարկը: Փոխնախագահի մյուս հավանական հավակնորդների թվում էին նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Բոբ Քորքերը, ով այն ժամանակ զբաղեցնում էր սենատորի պաշտոնը Թենեսի նահանգից, սակայն երկուսն էլ հրաժարվել էին:

Նշվում է, որ ի սկզբանե Թրամփը բավականին սառնասիրտ էր տրամադրված Մայքլ Փենսի թեկնածության հարցում` նրան «անհաջողակ» անվանելով` նախնական ընտրությունների ժամանակ Տեխասից սենատոր Թեդ Քրուզին սատարելու համար («փրայմերիզ»): Այնուամենայնիվ, հետագայում Թրամփը տպավորված էր Փենսի վճռականությամբ եւ վստահությամբ, ինչը հատկապես վառ արտահայտվել էր Հիլարի Քլինթոնի հասցեին հնչեցված քննադատության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ